Աղոթարան
26.01.2026 | 21:00
Տե՛ր,
հոգիների և մարմինների Բժիշկ,
Լսիր սրտիս աղաչանքների ձայնը,
Դու, որ հոսում ես անգամ այնտեղ,
ուր մեղավոր շուրթերն են կանչում Քո անունը։
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր,
Քանզի Դու երբեք անտարբեր չես
Քեզ խնդրողների հանդեպ,
նայիր ինձ էլ՝ գթությամբ ու ողորմությամբ։
Արցունքներով ուղղված այս աղոթքը
թող դառնա իմ ապաքինումը։
Եվ թող Քո անունը փառավորվի աշխարհի բոլոր անկյուններում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ